Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան ողջունում են «Սպիտակ սաղավարտների» տարհանումը Սիրիայից


Իսրայել - «Սպիտակ սաղավարտներին» տարհանող ավտոշարասյունը, 22-ը հուլիսի, 2018թ․
Իսրայել - «Սպիտակ սաղավարտներին» տարհանող ավտոշարասյունը, 22-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ողջունել են Սիրիայում գործող «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության կամավորների` Իսրայելի օժանդակությամբ իրականացված տարհանումը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում նշված է․ - «Մենք ողջունում ենք Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերի ավելի քան 400 կամավորների տարհանումը: Ուրախ ենք, որ հազարավոր կյանքեր փրկած այդ համարձակ մարդկանց կյանքին այլևս որևէ վտանգ չի սպառնում»:

Ռուսաստանի իշխանությունները, որոնք մշտապես քննադատել էին «Սպիտակ սաղավարտներին» սիրիական ընդդիմության հետ համագործակցելու համար, նույնպես ողջունել են տարհանումը` պնդելով, թե դա կնպաստի Սիրիայում իրադրության կայունացմանը: «Այս տարհանումից հետո Սիրիայի տարածքում այսպես կոչված քիմիական հարձակումների անհամեմատ ավելի քիչ շանսեր են լինելու», - նշված է Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ:

Պաշտոնական Մոսկվան տարիներ շարունակ պնդում էր, որ «Սպիտակ սաղավարտները» կեղծ տեղեկություններ էին տարածում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG