Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը տարհանել է սիրիական « Սպիտակ սաղավարտներ» փրկրարական ծառայության անդամներին


Իսրայելի զինված ուժերը 2011-ին Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին անգամ միջամտել են ռազմական գործողությունների ընթացքին` փրկելով սիրիական ընդդիմության հսկողության ներքո գտնվող շրջաններում գործող «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական ծառայության կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին:

Իսրայելի Պաշտպանության բանակի տվյալներով «Սպիտակ սաղավարտների» ավելի քան 800 կամավորներն ու նրանց ընտանիքների անդամները Գոլանի բարձունքներին հարող շրջաններից` Իսրայելի տարածքով տարհանվել են Հորդանան:

«Բանակային ստորաբաժանումները այդ քայլին են դիմել քանի որ Սիրիայի հարավում կուտակված քաղաքացիական անձանց կյանքին վտանգ էր սպառնում», ֊ նշված է իսրայելական բանակի տարածած հայտարարության մեջ:

«Սպիտակ սաղավարտներ» փրկարարական ծառայությունը ստեղծվել էր 2013 թվականին`փրկարարական և շտապ օգնության ծառայություններ մատուցելով զինված ընդդիմության վերհասկողության տակ գտնվող շրջանների ռմբակոծություններից տուժած խաղաղ բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG