Իր երկրում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակն է ներկայացրել Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:
Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:
Քննարկվել են Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: