Մատչելիության հղումներ

Հայաստանից ՌԴ ԱԻՆ օդանավով 30 տոննա օգնություն է տեղափոխվել Սիրիա


Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնություն, արխիվ
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնություն, արխիվ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է Հայաստանի տարածքից մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավը 30 տոննա օգնություն է տեղափոխել Սիրիայի տարածքում գտնվող ռուսական «Հմեյմիմ» բազա։ Նշվում է, որ դա առաջին խմբաքանակն է։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Հայաստանից Սիրիա տեղափոխել շուրջ 100 տոննա օգնություն։

Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. - «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից «Հմեյմիմ» օդանավակայան հասցրեց ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերը Հայաստանից ընդհանուր առմամբ «Հմեյմիմ» են տեղափոխելու մոտավորապես 100 տոննա պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներ Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով»։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ տեղ հասած առաջին խմբաքանակը՝ 30 տոննա օգնությունը, մոտ ժամանակներում փոխանցվելու է օգնության կարիք ունեցող Սիրիայի բնակիչներին և գրոհայիններից ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին։

Ռուսական կենտրոնը նշում է, որ Հայաստանից Սիրիա է տեղափոխվում բրինձ, հնդկացորեն, բուսական յուղ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG