Մատչելիության հղումներ

Փոմփեո․ Հելսինկիում Թրամփի և Պուտինի միջև որևէ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը հերքում է, թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև Հելսինկիում մի շարք խնդիրների շուրջ բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնց մասին Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չեն խոսել:

Նման պնդումներով էին հանդես եկել ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ` այդ թվում Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Նախագահների հանդիպման ժամանակ բազմաթիվ թեմաներ են քննարկվել, սակայն պայմանավորվածությունների մասին խոսք անգամ չկա», - Fox News-ին տված հարցազրույցում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Ժամանակ առ ժամանակ [ռուսների մոտ] տարատեսակ պատմություններով հանդես գալու ցանկություն է առաջանում», - նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Ֆինլանդիայի մայրաքաղաքում կայացել է հուլիսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG