Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
«Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխող կուսակցությունն աջակցում է կենսաթոշակային բարեփոխումներին:
Դմիտրի Մեդվեդևի կառավարության հերթական աղմկահարույց նախաձեռնությամբ առաջարկվում է 2019 թվականից աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը: Ըստ օրինագծի՝ մինչև 2028 թվականը տղամարդկանց համար այդ շեմը 60 տարեկանից կհասցվի 65-ի, իսկ կանանց պարագայում մինչև 2034 թվականը կենսաթոշակային տարիքի շեմը 55-ից կհասցվի 63-ի:
Այս փոփոխությունները Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցերի առիթ են դարձել: Պետդումայի այսօրվա նիստը ևս անցել է բողոքի ակցիայի ուղեկցությամբ, որի մասնակիցները կոչ էին անում չընդունել օրինագիծը: