Մատչելիության հղումներ

Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել Փանիկում տեղի ունեցածի համար. Շիրակի մարզպետ


Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 18-ը հուլիսի, 2018թ․
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 18-ը հուլիսի, 2018թ․

Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածի համար։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։

Վերջինս նշեց, որ այսօր հանդիպել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչի հետ։

«Իրենք ներկայացնում են, որ այդ ամեն ինչը եղել է ֆորսմաժորային իրավիճակ, իրենք չեն պատրաստվել հենց այդ վայրում իրականացնել, որի համար ներողություն խնդրեցին և վստահեցրեցին, որ էլ չի կրկնվելու», - ասաց մարզպետը։

Հարցին, թե ներողությունով հարցը կփակվի՞, Սարուխանյանը պատասխանեց. - «Իհարկե ոչ, ծառայողական քննություն է տարվում, իրենք այդ ամեն ինչն արել են, պատասխան են տալու։ Իրենք միջոցառում են կազմակերպելու, բաց դռների օր են կազմակերպելու, ասացին, որ կհրավիրեն նաև բնակիչներին, որ հանկարծ թշնամական բան չառաջանա։ Ասացին՝ մենք եղբայրական երկրներ ենք, լավ ենք տրամադրված, դա ուղղակի եղել է անփութություն»։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։

Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։

Բնակչների խոսքով, զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։

Փանիկում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի, այս հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG