Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը շուտով կայցելի Մոսկվա. Բաքվում Ռուսաստանի դեսպան


Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ասել է, թե նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելելու է Ռուսաստան։ Քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների հրատապ հարցերը և համապատասխան փաստաթղթերը։ Չնայած ամառային սեզոնին, մենք լարված աշխատանք ենք կատարում», - ասել է դեսպանը։

Բոչարնիկովն այժմ գտնվում է Մոսկվայում, որտեղ էլ հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը։

Դեսպանն ասել է, թե մեկ ամիս է ինչ Ադրբեջանում դեսպան է նշանակվել, և առաջին տպավորությամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, տնտեսական համագործակցությունը զարգանում է, երկկողմ հարաբերություններում շատ հարցեր կան։

Նրա խոսքով՝ շատ կարևոր են գործարարների և տնտեսական բլոկի նախարարների հանդիպումները։

Խոսելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մասին՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե քաղաքական հարաբերությունները շատ լավ են զարգանում։

«Ամեն ինչ հենվում է մեր նախագահների անձնական և փոխվստահելի հարաբերությունների վրա, դա տարածվում է մեծ քաղաքական հարաբերությունների բոլոր մակարդակների վրա, ուստի ես լավատես եմ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հարցում», - ասել է Բոչարնիկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG