Մատչելիության հղումներ

Բաքու ժամանեց Ռուսաստանի նոր դեսպանը


Դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
Դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը այսօր ժամանել է Բաքու, հայտնում է APA գործակալությունը:

Նախկին դեսպանը՝ Վլադիմիր Դորոխինը առաքելությունը Ադրբեջանում ավարտել է անցյալ տարվա նոյեմբերին:

Բոչարնիկովը 70 տարեկան է, 2006 թվականից մինչև ընթացիկ տարվա փետրվար նա ղեկավարել է ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը Ղազախստանում:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Մոսկվան առաջարկել էր Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն Բաքուն մերժել էր՝ պնդելով, թե դիվանագետը ակնհայտ հայամետ դիրքորոշում ունի: «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ բաց աղբյուրներում այդպես էլ չի գտնվել Զուևի կողմից արված որևէ հայամետ հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG