ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Պեկինը դրական է գնահատում Հելսինկիում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Խուա Չունյինը:
«Մենք ողջունում ենք աշխարհի վրա մեծ ազդեցություն գործող երկու գերտերությունների ղեկավարներ Պուտինի և Թրամփի հանդիպումը, մենք հուսով ենք, որ քաղաքական երկխոսությունը դրական արդյունք կտա համաշխարհային զարգացմանը», - ասել է խոսնակը:
Նա նշել է նաև, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների մերձեցմանը զուգահեռ կշարունակեն զարգանալ նաև ռուս-չինական բարեկամական կապերը: