Մատչելիության հղումներ

Փարիզը փակում է առևտրի ներկայացուցչությունը Մոսկվայում


Ռուսաստան - Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը, արխիվ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է, որ փակում է առևտրի ներկայացուցչությունը, քանի որ Ռուսաստանի կառավարությունն օրեցօր ստեղծում է դրա աշխատանքը խոչընդոտող նոր բարդություններ:

«Աշխատանքային պայմաններն անցած ամիսներին էապես վատթարացել են, ռուսական կողմը սառեցրել է «Գործարար Ֆրանսիա» կառույցի ռուսական գրասենյակի բանկային հաշվեհամարները, չնայած դրանք պետք է պաշտպանված լինեն դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայով», - հայտարարել է դեսպանությունը:

Ըստ ֆրանսիական կողմի, Ռուսաստանն արտաքսել է «Գործարար Ֆրանսիա» ներկայացուցչության տնօրենին: Վերջինս Ռուսաստանից արտաքսված ֆրանսիացի 4 դիվանագետներից մեկն էր:

Մոսկվան նրանց արտաքսել է ի պատասխան արևմտյան երկրներից մեծ թվով ռուս դիվանագետների արտաքսելու որոշման, որն ընդունվել է Անգլիայում Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլիային «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG