Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը քննադատության է արժանանում ԱՄՆ-ում


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայան, արխիվ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ինչպես նրա քննադատները, այնպես էլ ընկերները լուրջ քննադատություններ են հնչեցնում՝ անգամ դավաճանության մեջ մեղադրելով նրան։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը երեկ հայտարարել է, թե Թրամփը սխալվել է՝ ևս մեկ անգամ կասկածի տակ դնելով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության և հետախուզական գործակալությունների եզրակացությունը, ըստ որի՝ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին:

«Նախագահը պետք է հասկանա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չկա ոչ մի բարոյական հավասարություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը շարունակում է մեր ամենակարևոր արժեքների և իդեալների թշնամին մնալ», - ասել է Ռայանը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հանդիպել են երեկ Հելսինկիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG