Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Մոսկվայում հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Արմեն Սարգսյանը ուրբաթ օրն էր մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ ներկա է գտնվել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին Մեծ թատրոնում:

Հունիսի 14-ին Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում հաղթեց Ֆրանսիայի հավաքականը՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG