Քրդական ուժերի` սիրիական Մանբիջ քաղաքից դուրսբերման մասին տեղեկությունները չափազանցված են: Anadolu լրատվական գործակալությանն այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, մեկնաբանելով Սիրիայի քրդերին միավորող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հրապարակած հայտարարությունը: Դրա համաձայն՝ Մանբիջում գտնվող քրդական ջոկատների ամբողջական դուրսբերումը ավարտվել է կիրակի օրը:
Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման մասին պայմանավորվածությունը Վաշինգտոնը և Անկարան ձեռք էին բերել մոտ մեկ ամիս առաջ: