Մատչելիության հղումներ

«Առաջարկելու շատ բան ունենք և ակնկալում ենք, որ մոտեցումն էլ պիտի փոխվի Բրյուսելի»․ Խառատյան


Անցած շաբաթ կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, ուր Հայաստանի ղեկավարը կարևոր հանդիպումներ ունեցավ արևմտյան աշխարհի ղեկավարների հետ:

Այցն ու հանդիպումները ուշագրավ էին, որովհետև Փաշինյանի առաջին հանդիպումներն էին Արևմուտքում, որոնց հետևանքներից կարելի է հասկանալ, թե ժողովրդավարական երկրները ինչպես են պատկերացանում իրենց հետագա հարաբերությունները նոր Հայաստանի հետ:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանը հյուրընկալել է վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արսեն Խառատյանին.

«Ազատություն»․ - Վարչապետը երբ զրուցեց լրագրողների հետ, կարծեք թե դժգոհ էր, այնքան էլ գոհ չէր՝ այն իմաստով, որ, այո, շատ գեղեցիկ, լավ գնահատականներ են տալիս, ասում են՝ մենք շատ բարձր ենք գնահատում այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, և այն, ինչ հիմա է կատարվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը և այլն, սակայն այդ գովեստները չեն ամրապնդվում ֆինանսական, նյութական աջակցությամբ:

Արսեն Խառատյան․ - Կարծեմ տարընթերցումներ սկսվեցին, սոցիալական ցանցերում հատկապես, այս մասին տարբեր ձևերով, վարչապետը նաև երեկ հստակեցումներ մտցրեց իհարկե: Հարցը վերաբերում է նրան, որ մենք ինչ ենք ասում՝ մենք ասում ենք՝ Եվրամիության հետ մեր համագործակցությունը, այն շրջանակը, որով որ շարունակելու ենք, բնականաբար, բանակցել, պիտի ինչ-որ իմաստով նոր շունչ ստանա, նոր տրամաբանություն ստանա՝ հաշվի առնելով այն իրողությունները, որ այսօր ունենք Հայաստանում: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել, այն հեղափոխությունը, որը հիմա դա շարունակվում է կոռուպցիայի և Հայաստանում եղած հսկայական խնդիրների լուծելով, սա պիտի, ըստ էության, մեզ՝ որպես պարտնյորի, այլ տիրույթում ոնց որ տեղավորի: Եվ, ուրեմն, մեր ակնկալիքն էլ, ըստ այդմ, Եվրամիության մեր գործընկերներից այն է, որ եթե շարունակում ենք այն նույն տրամաբանությամբ, ինչով որ եղել է մինչ այս, այսինքն՝ more for more, «ավելին՝ ավելիի դիմաց», ապա մենք հիմա ավել ենք արդեն իսկ և առաջարկելու շատ բան ունենք, և ուրեմն՝ ակնկալում ենք, որ նաև ըստ այդմ մոտեցումն էլ պիտի փոխվի Բրյուսելի:

«Ազատություն»․ - Վարչապետը ասում է, ըստ էության, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և պատրաստվում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ, բայց մյուս կողմից՝ Հայաստանը պատրաստվում է լավացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Խառատյան․ - Մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շարունակաբար են եղել, գիտենք՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», և, բնականաբար, մենք անդամակցության մասին չենք խոսում, էդպիսի խնդիր չենք դրել մեր առջև: Էս պահին մենք, էսպես ասենք, կոմֆորտի գոտում ենք՝ այն ձևաչափերում և այն ներգրավվածության մասշտաբում, որում որ կանք: Էստեղ նաև կարևոր մի բան առանձնացնեմ՝ մոտեցումը հետևյալն է, որ եթե կան կառույցներ, որտեղ, օրինակ, բացի ամեն ինչից, ներգրավվածության ինչ-որ չափ կարող է լինել, և դա չի հակասի մեր այլ պարտավորություններին, ապա մենք պիտի ներգրավվենք:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG