Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրադրությունը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այսօր ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունն ու Արցախի անվտանգության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Արմեն Գրիգորյանը նախօրեին Վիտալի Բալասանյանի հետ այցելել է առաջնագիծ, հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, երեկ և այսօր այլ հանդիպումներ ևս ունեցել է Արցախում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG