Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում երեկվանից մեկնարկել են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի տարբեր տեսակներում ռադիոխանգարման գործառույթների իրականացմանը, անօդաչու թռչող սարքերի ու հակառակորդի խոցման այլ միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հավաքների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որոնց արդյունքում նախորոշվելու են առաջիկա անելիքների առաջնահերթ ուղղությունները: