Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

«Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները և առաջիկա անելիքները: Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման և միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Երեկ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել: Նրա ղեկավարած պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG