Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկիի և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին, փոխանցում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: