Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում:

Այնուհետև, Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG