Մատչելիության հղումներ

Հունաստանը ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում


Պաշտոնական Աթենքը արտաքսում է ռուսաստանցի երկու դիվանագետի, ինչպես նաև ևս երկու դիվանագետի մուտքը Հունաստան արգելում է՝ կասկածելով, որ նրանք փորձում են տապալել Հունաստանի և Մակեդոնիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է հունական Kathimerini պարբերականը:

Հունաստանի կառավարության մամուլի խոսնակն այսօր ասել է, թե Աթենքը հանդուրժողականություն չի ցուցաբերի միջազգային օրենքը խախտող վարքագծի հանդեպ: Մոսկվան ասել է, թե կպատասխանի ռոսաստանցի դիվանագետների արտաքսմանը:

Աթենքը և Սկոպյեն համաձայնության են եկել Մակեդոնիայի անվանման շուրջ երկարամյա տարաձայնությունների հարցում: Կողմերը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի նախկին հարավսլավական երկիրը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա: Երկու երկրներում էլ այս տարբերակին ընդդիմախոսներ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG