Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: