Մատչելիության հղումներ

«Մարտիկ» հիմնադրամում շուրջ 26 մլն դրամի գերածախսի փաստով քրեական գործ է հարուցվել


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ «2008-2017թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը, կատարվել է ընդհանուր 26 միլիոն 191 հազար 377 ՀՀ դրամի գերածախս»։ Այդպիսով խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում, ըստ հաղորդագրության, էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

«Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG