Մատչելիության հղումներ

Օլեգ Դերիպասկան շահել է դատական գործը ընդդեմ Նաստյա Ռիբկայի


Օլեգ Դերիպասկա, Նաստյա Ռիբկա
Օլեգ Դերիպասկա, Նաստյա Ռիբկա

Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան շահել է 1 միլիոն ռուբլի բարոյական վնասի հայցով դատական գործը ընդդեմ մոդել Նաստյա Ռիբկայի և նրա ընկերոջ՝ Ալեքսանդր Կիրիլովի: Դատարանը պարտավորեցրել է նրանցից յուրաքանչյուրին 500-հազարական ռուբլի (մոտ 8 հազար դոլար) վճարել օլիգարխին:

Դատարանի որոշման համաձայն՝ Ռիբկան և Կիրիլովը Դերիպասկայի անձնական կյանքին առնչվող նյութեր են տարածել համացանցում՝ չունենալով վերջինիս համաձայնությունը:

Բելառուսում ծնված Անաստասիա Վաշուկևիչը` Նաստյա Ռիբկան լայն հանրությանը հայտնի դարձավ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մի հետաքննության հրապարակումից հետո: Դրանում Նավալնին կոռուպցիոն բնույթի մի շարք մեղադրանքներ էր ուղղել Դերիպասկային և Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյին: Որպես ներկայացված մեղադրանքների ապացույց՝ Նավալնին օգտվել էր Նաստյա Ռիբկայի Instagram-ի էջում զետեղված տեսագրություններից ու ձայնագրություններից:

Դերիպասկայի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը բավարարել է իր վստահորդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG