Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. երկրորդ կիսաեզրափակիչը՝ Անգլիա-Խորվաթիա


Խորվաթիայի հավաքականը տոնում է Ռուսաստանի ընտրանուն խփած գոլը, Սոչի, 7-ը հուլիսի, 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 11-ին կհանդիպեն Անգլիայի և Խորվաթիայի հավաքականները։ Դա հայտնի դարձավ քառորդ եզրափակիչի Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումից հետո, որում խորվաթները հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով առավելության հասան մրցաշարը հյուրընկալող ռուսների նկատմամբ։

Սոչիում կայացած խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, մեկական գոլ էլ թիմերը փոխանակեցին լրացուցիչ 30 րոպեներին։ Ընդ որում, ռուսները բացեցին հաշիվը, խորվաթները հավասարեցրին այն, ապա հաշվի մեջ առաջ անցան խորվաթները, և ռուսները խփեցին պատասխան գնդակը։

Ռուսաստանի ընտրանին այս մրցաշարին իր համար աննախադեպ արդյունք գրանցեց՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։ Աշխարհի նախորդ առաջնություններում այդ երկրի հավաքականին չէր հաջողվել հաղթահարել խմբային կամ անգամ ընտրական փուլերը։

Խորվաթիան երկրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ առաջին անգամ դա այդ երկրի հավաքականին հաջողվել էր 1998 թվականին։

Շաբաթ օրը ավելի վաղ Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Շվեդիային։

Կիսաեզրափակիչ առաջին խաղում հուլիսի 10-ին կհանդիպեն Ֆրանսիան և Բելգիան:

Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին, իսկ հուլիսի 14-ին կիսաեզրափակիչում պարտված թիմերը կխաղան երրորդ տեղի համար:

Տե'ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG