Մատչելիության հղումներ

Անգլիան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում


Անգլիայի ֆուտբոլի հավաքականը տոնում է հաղթանակը աշխարհի առաջնության հերթական խաղում, Մոսկվա, հուլիս, 2018թ․

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում շաբաթ երեկոյան Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ և անցավ կիսաեզրափակիչ:

Հուլիսի 11-ին կիսաեզրափակիչ երկրորդ խաղում անգլիացիների մրցակիցը կլինի այսօր ավելի ուշ կայանալիք Ռուսաստան-Խորվաթիա հանդիպման հաղթողը:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում հուլիսի 10-ին կհանդիպեն Ֆրանսիան և Բելգիան:

Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին, իսկ հուլիսի 14-ին կիսաեզրափակիչում պարտված թիմերը կխաղան երրորդ տեղի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG