Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն


Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքէջից

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել ԿԲ կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

Այնուհետև Փաշինյանը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը, ասված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG