Մատչելիության հղումներ

Ապրիլին Դումայում քիմիական հարձակման ժամանակ քլոր է կիրառվել․ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն


Սիրիա - Ապրիլի 7-ի հարձակումից տուժած երեխաներին հիվանդանոցում օգնություն է ցուցաբերվում, 8-ը ապրիլի, 2018թ․
Սիրիա - Ապրիլի 7-ի հարձակումից տուժած երեխաներին հիվանդանոցում օգնություն է ցուցաբերվում, 8-ը ապրիլի, 2018թ․

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը պարզել է, որ Սիրիայի Դումա քաղաքում այս տարվա ապրիլին քիմիական հարձակման ժամանակ կիրառվել է քլոր:

Կազմակերպության նախնական զեկույցը փաստում է, որ քլորի հիմքով տարատեսակ նյութեր են կիրառվել, սակայն նյարդապարալիտիկ նյութեր առայժմ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ՝ այդ թվում երեխաներ են սպանվել: Սիրիական կառավարությունը հերքում է քիմիական նյութի կիրառման մասին մեղադրանքները:

Խաղաղ բնակչության վրա այդ հարձակումից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օդուժերը հարվածներ են հասցրել կառավարական զորքերի ռազմական օբյեկտներին:

Վերջերս Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը նոր լիազորություններ է ստացել կառույցին անդամակցող երկրներից: Այսուհետ կազմակերպությունը կարող է քիմիական զենքի կիրառման պատասխանատուների անուններ հնչեցնել՝ նախկինում կառույցը իրավունք ուներ միայն հայտնաբերված փաստերի մասին խոսել, բայց ոչ պատասխանատվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG