Մատչելիության հղումներ

Սոլսբերիից ոչ հեռու «անհայտ նյութից» թունավորվել է երկու անձ


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Սկրիպալների տան մոտ, ապրիլ, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Սկրիպալների տան մոտ, ապրիլ, 2018թ․

Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ Էյմսբերի քաղաքում «անհայտ նյութից» թունավորվել է երկու անձ, ովքեր տեղափոխվել են Սոլսբերիի հիվանդանոց:

Ոստիկանության փոխանցմամբ՝ 40-ամյա տղամարդն ու կինը գտնվում են կրիտիկական վիճակում, նրանց հայտնաբերել են հունիսի 30-ին՝ անգիտակից:

Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է նաև, որ առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք խոսքը հանցագործության մասին է: Հետաքննությունը շարունակվում է:

Էյմսբերին 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Սոլսբերիից, որտեղ այս տարվա մարտին, բրիտանացի իրավապահների տվյալներով՝ «Նովիչոկ» քիմիական նյութից, թունավորվել են ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան:

Սկրիպալների թունավորումը հանգեցրել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ դիվանագիտական լարվածության: Պաշտոնական Լոնդոնը տեղի ունեցածում մեղադրում է Ռուսաստանին, և ի պատասխան Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման՝ վարչապետ Թերեզա Մեյը երկրից արտաքսել է 23 ռուսաստանցի դիվանագետների, ինչին Մոսկվան նույն կերպ է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG