Մատչելիության հղումներ

Ժամը 17-ի դրությամբ Քոչարյանը ծանուցում չի ստացել. Սողոմոնյան


Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 17։00-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել։ Սողոմոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ:

Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-»ի գործով հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն չի հերքել այդ տեղեկությունը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG