Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ։
ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը:
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված գործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների և երկրների հիմնարար շահերին:
Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: