Մատչելիության հղումներ

Թրամփը և Պուտինը կքննարկեն նաև կիբերանվտանգության հարցը


ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, Դանանգ, Վիետնամ, 11-ը նոյեմբերի, 2017թ.
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, Դանանգ, Վիետնամ, 11-ը նոյեմբերի, 2017թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հուլիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ի շարս այլ հարցերի կքննարկեն նաև կիբերանվտանգության թեման: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի տնօրեն Իլյա Ռոգաչևը:

«Միացյալ Նահանգները ենթադրում է, որ մենք ինչ-որ եղանակով միջամտել ենք նրանց ընտրություններին՝ կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները, թեպետ բացատրություններ չի ներկայացնում», - ասել է Ռոգաչևը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանձնաժողովը հետաքննում է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությունների հանգամանքները:

Նախագահ Թրամփը և նրա առանցքային օգնականները բազմիցս հերքել են ռուսական կողմի հետ ապօրինի շփումների վերաբերյալ մեղադրանքները:

Մոսկվան պնդում է, որ որևէ կերպ չի միջամտել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG