Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների մահվան գործերը


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել:

«Բնականաբար, մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն: Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ», - վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն: Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG