Մատչելիության հղումներ

Բոլթոն. Պուտինը պնդում է, որ ռուսական պետությունը ամերիկյան ընտրություններին չի միջամտել


Ռուսաստան - ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 27-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստան - ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 27-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանի ղեկավարները շարունակում են պնդել, որ չեն միջամտել ամերիկյան ընտրությունների ընթացքին: Կիրակի երեկոյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը` ներկայացնելով անցած շաբաթ Մոսկվայում անցկացրած իր բանակցությունների մանրամասները:

«Միանշանակ է, որ մենք նախագահ Պուտինի հետ քննարկեցինք 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության և 2018-ի ընտրությունների շուրջ [ԱՄՆ-ում] առկա մտահոգությունների հարցը: Ռուսաստանի ղեկավարը, սակայն, հայտարարեց, որ ռուսական պետությունը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին չի միջամտել», - նշել է Բոլթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG