Իրանի հարավում խմելու ջրի անբավարարության դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ բախումներ են ունեցել ոստիկանության հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Պետական ԻՐՆԱ գործակալության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Թեհրանից շուրջ 650 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարրամշահր քաղաքում։ Գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ։
Ցույցերը շարունակվել նաև գիշերվա ընթացքում։