Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973 թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: