Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում և հարցուպատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նույն օրը նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, հունիսի 26-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: