Մատչելիության հղումներ

Առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով: Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG