Մատչելիության հղումներ

Փոմփեոն Թուրքիայի հետ արդյունավետ բանակցությունների կոչ է անում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդունում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, Վաշինգտոն, 4-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդունում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, Վաշինգտոն, 4-ը հունիսի, 2018թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել ակտիվացնել բանակցությունները Վաշինգտոնի և Անկարայի միջև: Հունիսի 27-ին ելույթ ունենալով Սենատի արտաքին ֆինանսավորման հարցերով հանձնաժողովում, նա ասել է, որ Թուրքիայում ընտրությունները ավարտվել են, և կարող են սկսել բանակցությունների ավելի արդյունավետ փուլը: Փոմփեոն հույս է հայտնել, որ այդ գործընթացը կկառուցվի Սիրիայի Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համաձայնությունների հենքի վրա:

Մանբիջի իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարվել է հունիսի 4-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումից հետո: Այն ենթադրում է երկու կողմերի զինվորականների համատեղ պարեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG