Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Դավիթ Խաժակյան


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ազատություն». - Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երևանի ավագանու անդամ։

Խաժակյան. - Մենք ևս ունենք այդպիսի տեղեկություններ, և, դատելով իրավիճակից, կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Մի քանի տարբեր հանգամանքներով է դա բացատրվում, և նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը կարծում եմ դրա մասին է վկայում, ինչպես նաև բոլոր այն տեսանյութերը, քրեական գործերը, որոնք հարուցվել են քաղաքապետի, կամ քաղաքապետի մերձ կազմակերպությունների վերաբերյալ։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։

Խաժակյան. - Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։

Տես՝ նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG