Հունիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 2:20 (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.80 աստիճան և արևելյան երկայնության 48.60 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի տարածքում՝ Հադրութ քաղաքում՝ 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալլ ուժգնությամբ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: