Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում ֆրանսիացի գործարարներին հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի և այլ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո:

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն և ակտիվ մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG