Մատչելիության հղումներ

Ուղեգծերի փոփոխություններ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ներքաղաքային միկրոավտոբուսային համար 11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով հունիսի 27-ից կդադարեցվի տվյալ երթուղու գործունեությունը:

Ըստ հաղորդագրության, նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային համար 18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան: Ավտոբուսային համար 10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային համար 75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG