Մատչելիության հղումներ

Հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար ոստիկանությանն «անհրաժեշտ է յուրաքանչյուրի աջակցությունը»


Ոստիկանությունը հայտարարում է, որ տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում:

Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար ոստիկանությանն անհրաժեշտ է յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը:

«Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության, կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը նաև կոչ է անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

«ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը: Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG