Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում Մոսկվային դուրս բերել ռուսական ստորաբաժանումները Մերձդնեստրի տարածքից


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Մերձդնեստրից ռուսական ստորաբաժանումների դուրս բերման օգտին:

Նման բովանդակության բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի օրակարգում ընդգրկվել էր Մոլդովայի, Կանադայի և Կենտրոնական Եվրոպայի մի շարք պետությունների նախաձեռնությամբ:

Բանաձևի հեղինակները կոչ են անում Մոսկվային դուրս բերել Մոլդովայի կենտրոնական իշխանությունների կողմից չվերահսկվող Մերձդնեստրի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ստորաբաժանումները:

Բանաձևի օգտին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի անդամ պետություններից 63-ը, դեմ` 15:

Դեմ քվեարկած պետություններից թվում են Բելառուսը, Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG