Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան 65-ամյակի առթիվ։
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
Հայաստանի նախագահին շնորհավորանքներ են ուղղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Լեռնային Ղարաբաղի նախագհա Բակո Սահակյանը և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: