Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, տեղեկություն է ստացել, որ կորած 14-ամյա երեխան՝Հայկ Հարությունյանը, ենթադրաբար նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը խոստանում է հաղորդել լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս. թ. հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հունիսի 18-ին երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են. քանի որ անհետ կորած համարվելուց անցել էր 10 օր և որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG