Մատչելիության հղումներ

Լոնդոնի մետրոյի կայարանը փակվել է ռումբի մասին ահազանգի պատճառով


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, արխիվ
Մեծ Բրիտանիա - Լոնդոնի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, արխիվ

Լոնդոնում ոստիկանները փակել են մետրոպոլիտենի Charing Cross կայարանը, երբ հաղորդում է ստացվել գնացքի վագոններից մեկում ռումբով զինված անհայտ տղամարդու մասին:

Կայարանի տարածքում գտնվող բոլոր մարդիկ շտապ տարհանվել են, մետրոյի այդ գծի աշխատանքը կանգնեցվել է:

Reuters-ի փոխանցմամբ, ոստիկաններն ավելի ուշ ձերբակալել են տղամարդուն: Այլ մանրամասներ դեռ չկան, հայտնի չէ նաև, թե արդյոք այդ տղամարդու մոտ ռումբ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG