Իրանի ներկայացուցիչը լքել է նավթի արդյունահանման ծավալների ավելացման շուրջ Վիեննայում տարվող բանակցությունները՝ նման կերպ դեմ դուրս գալով Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի առաջարկած ծրագրին:
Թեհրանը դեմ է Մոսկվայի ու Էր-Ռիյադի ծրագրին՝ համարելով, որ այն կկրճատի իր եկամուտները: Բանակցությունները տարվում էին Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի կենտրոնակայանում:
Մոսկվան ու Էր-Ռիյադը իրենց այդ նախաձեռնությունը պատճառաբանում են գնորդների դժգոհությամբ՝ կապված նավթի բարձր գների հետ: