Իրանը մերժել է նավթի արդյունահանումը ավելացնելու Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ծրագիրը:
Ծրագիրը պետք է ներկայացվի Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի այս շաբաթ կայանալիք նիստի ընթացքում:
Մոսկվան ու Էր-Ռիյադը իրենց այդ նախաձեռնությունը պատճառաբանում են նավթի բարձր գների առնչությամբ գնորդների մոտ առաջացած դժգոհություններով:
«Չեմ հավատում, որ այդ հանդիպմանը կկարողանանք համաձայնության հասնել», - ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհը: